07/06/2024
Nissan Tiida մեքենայի վրա հետաքրքիր էր երկրորդ գեներատորի պատմությունը)))
Մեքենան շարժիչի պտույտները 3000 - ից ավել ավելացնելու պահին ընկնում էր վթարային վիճակի մեջ և գազ չէր վերցնում։ Համակարգի աշխատանքի սկզբունքը անծանոթ էր , բայց ինտերնետում գտնվեց ինֆորմացիա E4WD համակարգի մասին։ Քանի որ շարժիչի ղեկավարման բլոկում ոչ մի հստակ ошибка չկար, ու հասկանալի չէր թե ինչի պետք է գազ չվերցնի: Համակարգի մասին կարդալուց հետո հասկացել էի , որ իհարկե ոչ մեկ չի նշել , որ ուղղակի առանց մարտկոցի հիբրիդային համակարգ է))) Ենթադրեցի , որ E4WD - ի հետ է կապված խնդիրը։ Բլոկը վարորդի նստատեղի տակ անջատեցի և շարժիչի պտույտների հետ խնդիրը վերացավ։ Մնաց գործի երկրորդ փուլը պարզել, թե շարժիչի վրա տեղադրված երկրորդ գեներատորը, որը իր արտադրած հոսանքը ուղիղ ուղարկում է հետևի անիվներին միացած էլեկտրաշարժիչին և ղեկավարվում է վարորդի նստատեղի տակ գտնվող էլելտրական ղեկավարման բլոկով։ Ի՞նչ խնդիր է առաջացրել , որ շարժիչի ղեկավարման բլոկը գերադասում է բարձր աբառոտների չհասցնել , որպեսզի այլ խնդիրներ չլինեն։ Լոգիկան արդեն ձևավորվում էր։ Քանի որ մեքենան կանգնած տեղում գազ տալը չի ենթադրում հետևի անիվների պտույտ , հասկանալի է , որ մեր խնդիրը արտադրվող հոսանքի հետ է կապված։ Բլոկում ոչ մի արտառոց խնդիր չկար , բացի նա որ System Voltage խնդիր էր բերում անընդմեջ։ Քանի որ համակարգը անծանոթ էր, առաջնահերթ ստուգեցի մեքենայի մարտկոցը , 12վոլտ գեներատորի տված հոսանքը և կեսից գլխի ընկա Live պարամետրերի ցանկում գեներատոր Voltage պարամետրը 51 վոլտ տեսնելիս։ Խնդրի լոգիկան լրիվ պարզ էր , որովհետև մինչև 3000 պտույտները 45վոլտից ավել չէր իսկ 3000 - ը անցնելիս հասնում էր 51վոլտ վթարային պարամետրին։ Տվյալներ չկարողացա գտնել թե ինչ դիապազոնում պետք է լինի այդ պարամետրը աշխատող գեներատորի դեպքում։ ԵՎ մակերեսային ուսումնասիրելու ժամանակ գեներատորի կողմից այրված փաթույթների հոտ զգացի , ավելի ճիշտ տեքստոլիտի։ Գեներատորին գնացող երկու բարակ լարերը ղեկավարման բլոկից ուղիղ հասնում են շարժիչի գլխի վրայով , շարժիչի հետևում գտնվող գեներատորին։ Մի քանի օր առաջ փոխվել էր սվեչաներ և այդ երկու լարը իրեն պաշտպանիչ գոֆրեյով ճմրթված և սեղմված հատվածներ ուներ տեղ տեղ իզոլացիան բաց էր։ Որոշում կայացրեցինք ուղարկել գեներատորի փոխարինման, քանի որ մեքենայի տերը համաձայն չէր այդ համակարգը կարճ ռեմենով լիովին անջատելու։ Նշեմ որ մեքենան անձրևներից հետո սալոնում մի քանի շտեկերի վրա ջուր էր լցվել և ամբողջ կասկածը ջրի ազդեցություն գտնելն էր։ Այսօր կարող եմ վստահ ասել, որ մաքսիմալ շարժիչի պտույտների դեպքում, գեներատորի արտադրած հոսանքի վոլտը 28 - ը չի գերազանցում , այդ մասին իմացա այսօր փոխարինված գեներատորով և անթերի աշխատող վիճակում այդ մեքենան իստորիայի ошибка - ները մաքրելու ժամանակ)))