Liebherr Armenia

Liebherr Armenia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Liebherr Armenia, Car dealership, Artashat Highway 101/1, Yerevan.

Հանրաճանաչ Liebherr բրենդի պաշտոնական էջը Հայաստանում։
Շինարարական, արդյունաբերական և հանքարդյունաբերական տեխնիկայի առաջատար բրենդը այժմ Հայաստանում է՝ ներկայացված Construction Machinery Armenia ընկերության կողմից։

07/08/2026

Եթե միայն իրականում էլ այդքան հեշտ լիներ՝ աշխատանքից հետո պարզապես փչել ու մաքրել բեռնիչի փոշին 🌬️🚜✨

🏗️ Liebherr R920 թրթուրավոր էքսկավատորն օգտագործվում է շինարարական, հողային և հանքային աշխատանքներում։Տեխնիկան առանձնանո...
07/08/2026

🏗️ Liebherr R920 թրթուրավոր էքսկավատորն օգտագործվում է շինարարական, հողային և հանքային աշխատանքներում։

Տեխնիկան առանձնանում է բարձր արդյունավետությամբ և վառելիքի խնայողությամբ։

Խելացի հիդրավլիկ համակարգը յուղի հոսքը բաշխում է՝ կախված ծանրաբեռնվածությունից, ինչը օպերատորին հնարավորություն է տալիս միաժամանակ կատարել մի քանի գործողություն՝ առանց հզորության կորստի։

⚙️ Տեխնիկական բնութագիր՝
▪️ Աշխատանքային քաշ՝ 21,900 կգ
▪️ Շարժիչի հզորություն՝ 150 ձ/ու
▪️ Արտանետումների ստանդարտ՝ Stage IIIA
—————————————————————————————
Մանրամասների համար՝
📞 +374 98 815555
📍 Արտաշատի խճուղի, 67/1

16/07/2026

Դասական տեսք, ժամանակից անկախ հուսալիություն 💪🚜

16/07/2026

Ընտրե՛ք ձեր տեղը Աշխարհի առաջնության համար ⚽️🏗️

🚜 1954 թվականին Եվրոպայում հայտնվեց առաջին հիդրավլիկ էքսկավատորը՝ LIEBHERR L 300-ը։ Այս նորարարական տեխնիկան անմիջապես գ...
16/07/2026

🚜 1954 թվականին Եվրոպայում հայտնվեց առաջին հիդրավլիկ էքսկավատորը՝ LIEBHERR L 300-ը։

Այս նորարարական տեխնիկան անմիջապես գրավեց շինարարական հրապարակներում աշխատող մարդկանց ուշադրությունն ու հետաքրքրությունը։

Ինչո՞վ էր այն առանձնանում.

◾Կատարելագործված դիզայն – համալրված էր ժամանակակից շերեփով, սլաքով (boom) և օպերատորի համար առավելագույնս հարմարավետ խցիկով։

◾Կոմպակտություն և հզորություն – վեց անիվանի այս էքսկավատորը շուկայում առանձնանում էր իր կոմպակտ չափսերով, շարժիչի հզորությամբ և օգտագործման պարզությամբ։

🏗️ LIEBHERR L 300-ը դարձավ իրական հեղափոխություն շինարարության ոլորտում և հիմք դրեց ժամանակակից տեխնիկայի զարգացմանը

29/06/2026
🪵 Աշխատանք փայտանյութի հետ՝ շուրջօրյա ռեժիմով 🔄Փայտանյութի վերամշակման գործարաններում նյութերի անխափան տեղափոխումն ու լո...
25/06/2026

🪵 Աշխատանք փայտանյութի հետ՝ շուրջօրյա ռեժիմով 🔄
Փայտանյութի վերամշակման գործարաններում նյութերի անխափան տեղափոխումն ու լոգիստիկան վստահված են հզոր տեխնիկային:

Այս պատասխանատու գործում իրենց լավագույնս են դրսևորում երկու L 580 XPower անվավոր ամբարձիչները և երկու LH 50 M Timber Litronic մասնագիտացված տեղափոխման մեքենաները:

Ի՞նչ ֆունկցիա են դրանք իրականացնում.

🪵 Բեռնում և մատակարարում — Շուրջօրյա ռեժիմով բեռնում են թարմ փայտանյութն ու թափոնները՝ դրանք անդադար հասցնելով ջարդիչ կայաններին:

⚙️ Անխափան հոսք — Ապահովում են գործարանի հումքի անդադար և սահուն մուտքը արտադրական գծեր:

🌫️ Դիմացկունություն փոշու մեջ — Հատուկ հարմարեցված են ծայրահեղ փոշոտ միջավայրում առավելագույն ծանրաբեռնվածությամբ աշխատելու համար:

🔄 Մանևրելու հնարավորություն — Չնայած հսկայական չափսերին՝ փայլուն ու ճշգրիտ աշխատում են սահմանափակ ու սեղմված տարածություններում:

Ծանր պայմաններում ճիշտ ընտրված տեխնիկան նվազեցնում է պարապուրդի ժամանակը և բարձրացնում ողջ արտադրության արդյունավետությունը: ⚡
—————————————————————————————
Մանրամասների համար՝
📞 +374 98 815555
📍 Արտաշատի խճուղի, 67/1

🚜Անիվավոր Liebherr A 916 էքսկավատորը նախատեսված է շինարարական և ենթակառուցվածքային աշխատանքների համար։Տեխնիկան հեշտությա...
20/05/2026

🚜Անիվավոր Liebherr A 916 էքսկավատորը նախատեսված է շինարարական և ենթակառուցվածքային աշխատանքների համար։

Տեխնիկան հեշտությամբ շարժվում է նեղ տարածքներում, առանձնանում է հզոր հիդրավլիկ համակարգով, հարմարավետ խցիկով և վառելիքի արդյունավետ ծախսով։

Էքսկավատորին հնարավոր է միացնել տարբեր լրացուցիչ կցորդներ, ինչի շնորհիվ այն կարող է կատարել բազմաֆունկցիոնալ աշխատանքներ։

Տեխնիկական բնութագրեր՝
▪️ Շարժիչի հզորություն՝ 156 ձիաուժ
▪️ Աշխատանքային քաշ՝ 17 300 կգ
▪️ Արտանետումների ստանդարտ՝ Stage IIIA (IIIA փուլ)
—————————————————————————————
Մանրամասների համար՝
📞 +374 98 815555
📍 Արտաշատի խճուղի, 67/1

Liebherr PR756-ը հզոր բուլդոզեր է, որը նախատեսված է լայնամասշտաբ հողային աշխատանքների համար:Այս մոդելի հիմնական առավելու...
04/05/2026

Liebherr PR756-ը հզոր բուլդոզեր է, որը նախատեսված է լայնամասշտաբ հողային աշխատանքների համար:
Այս մոդելի հիմնական առավելություններից մեկը հիդրոստատիկ փոխանցման համակարգն է, որը թույլ է տալիս օպերատորին լիարժեք վերահսկել շարժումը, նվազեցնում է էներգիայի կորուստը և ապահովում վառելիքի տնտեսում:

Բուլդոզերն արդյունավետորեն աշխատում է անգամ ամենախիստ և շոգ կլիմայական պայմաններում:

Տեխնիկական բնութագիր՝
▪️ Շարժիչի հզորությունը՝ 353 ձիաուժ
▪️ Աշխատանքային քաշը՝ 36,000 կգ
▪️ Արտանետումների ստանդարտը՝ Stage IIIA
——————————————————————————————
Մանրամասների համար՝
📞 +374 98 815555
📍 Արտաշատի խճուղի, 67/1

🏗️ Liebherr-ը սպասում է Ձեզ Leasing Expo 2026-ին հատուկ առաջարկով։Այցելե՛ք մեր տաղավար ապրիլի 10-ից 12-ը և ստացեք.✅ Բացա...
09/04/2026

🏗️ Liebherr-ը սպասում է Ձեզ Leasing Expo 2026-ին հատուկ առաջարկով։

Այցելե՛ք մեր տաղավար ապրիլի 10-ից 12-ը և ստացեք.

✅ Բացառիկ առաջարկ Liebherr տեխնիկայի համար՝ գործող միայն ցուցահանդեսի շրջանակներում:
✅ Լիզինգի հատուկ պայմաններ, որոնք մշակվել են Ձեր բիզնեսի արդյունավետությունը բարձրացնելու համար:
✅ Պրոֆեսիոնալ խորհրդատվություն մեր փորձագետներից՝ Ձեր պահանջներին համապատասխան լավագույն մոդելն ընտրելու նպատակով:

Բաց մի՛ թողեք համաշխարհային առաջատարի տեխնիկան շահավետ պայմաններով ձեռք բերելու հնարավորությունը:

📍 Մերիդիան
📅 Ապրիլի 10,11,12

Liebherr - Որակ և հզորություն յուրաքանչյուր դետալում:

Address

Artashat Highway 101/1
Yerevan

Opening Hours

Monday 09:30 - 18:30
Tuesday 09:30 - 18:30
Wednesday 09:30 - 18:30
Thursday 09:30 - 18:30
Friday 09:30 - 18:30
Saturday 09:30 - 15:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Liebherr Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category