Road Traffic Academy avtodproc/Ճանապարհային Երթևեկության Ակադեմիա Ավտոդպրոց

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Road Traffic Academy avtodproc/Ճանապարհային Երթևեկության Ակադեմիա Ավտոդպրոց

Road Traffic Academy avtodproc/Ճանապարհային Երթևեկության Ակադեմիա Ավտոդպրոց Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Road Traffic Academy avtodproc/Ճանապարհային Երթևեկության Ակադեմիա Ավտոդպրոց, Driving school, Yerevan.

🔴Վարորդկան իրավունքի ՏԵՍԱԿԱՆ դասընթաց🔴🔴Տևողությունը 12 օր🔴Դասընթացի ավարտին Դուք կիմանաք Ճանապարհային երթևեկության բոլոր...
27/02/2020

🔴Վարորդկան իրավունքի ՏԵՍԱԿԱՆ դասընթաց🔴
🔴Տևողությունը 12 օր
🔴Դասընթացի ավարտին Դուք կիմանաք Ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները և նշանները, ինչպես նաև լիարժեք պատրաստ կլինեք վարորդական վկայական ստանալու տեսական քննությանը:
🔴Մենք ունենք հատուկ մասնագիտացված լսարաններ և պրոֆեսիոնալ դասախոսական կազմ:

21/02/2020

🔴Ուսուցողական տեսանյութ

13/02/2020

❌❌ Վարորդական վկայական ստանալու կարգը ❌❌
Road Traffic Academy avtodproc/Ճանապարհային Երթևեկության Ակադեմիա Ավտոդպրոց

13/02/2020

ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐԻ ԱՆՑՈՒՄԸ
• Աջ կամ ձախ շրջադարձ կատարելիս խաչմերուկից դուրս գալիս` վարորդը պետք է խոչընդոտ չստեղծի երթևեկելի մասը հատող հետիոտների համար և պետք է ճանապարհը զիջի հեծանվային արահետով երթևեկող հեծանվորդներին:
• Արգելվում է մուտք գործել խաչմերուկ կամ երթևեկելի մասերի հատում, եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությանը:
• Լուսացույցի կանաչ ազդանշանի դեպքում ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի հանդիպակաց ուղղությունից ուղիղ և դեպի աջ ընթացող տրանսպորտային միջոցներին: Նույն կանոնով պետք է ղեկավարվեն նաև տրամվայների վարորդները միմյանց հետ:
• Լուսացույցի թույլատրող ազդանշանի դեպքում խաչմերուկ մուտք գործած վարորդը պետք է այն ազատի նախընտրած ուղղությամբ` անկախ ելքի լուսացույցի ազդանշանից, սակայն եթե խաչմերուկում տրանսպորտային միջոցի ընթացքի ուղղությամբ տեղադրված լուսացույցներից առաջ առկա է Կանգ-գիծ գծանշումը (կամ «Կանգ-գիծ նշաններ), նա պետք է ղեկավարվի յուրաքանչյուր լուսացույցի ազդանշաններով:
• Վարորդը պետք է ճանապարհը զիջի երթևեկելի մասի հատումը դեռևս չավարտած տրանսպորտային միջոցներին և չխոչընդոտի հետիոտներին ավարտելու խաչմերուկի անցումը, եթե անգամ արդեն միացել է լուսացույցի թույլատրող ազդանշանը:

Road Traffic Academy avtodproc/Ճանապարհային Երթևեկության Ակադեմիա Ավտոդպրոց

🚕🚕Վազանցն արգելվում է`1) խաչմերուկներում.2) հետիոտնային անցումների վրա.3) երկաթուղային գծանցների վրա և մինչև 100 մ դրանց...
11/02/2020

🚕🚕Վազանցն արգելվում է`
1) խաչմերուկներում.
2) հետիոտնային անցումների վրա.
3) երկաթուղային գծանցների վրա և մինչև 100 մ դրանցից առաջ.
4) եթե վազանցվող տրանսպորտային միջոցի վարորդը կատարում է վազանց կամ շրջանցում է արգելքը.
5) թունելներում, էստակադների, կամուրջների, ուղեկամուրջների վրա և դրանց տակ, ինչպես նաև ճանապարհների նեղացումներում.
6) կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցին.
7) եթե վազանցվող տրանսպորտային միջոցը երթևեկում է կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ ու հատուկ ձայնային ազդանշան միացրած վիճակում կամ ուղեկցվում է այդպիսի տրանսպորտային միջոցներով.
8) վերելքի վերջում և ճանապարհի սահմանափակ տեսանելիությամբ հատվածներում, երբ վազանցը կատարվում է հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով:

#վարորդ #ՃԵԿ #վարորդականիրավունք #ավտոդպրոց

👮‍♂️👮‍♀️ԿԱՐԳԱՎՈՐՈՂԻ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԸ Կարգավորողի ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունները`1) ձեռքը բարձրացված է դեպի վեր...
11/02/2020

👮‍♂️👮‍♀️ԿԱՐԳԱՎՈՐՈՂԻ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԸ
Կարգավորողի ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունները`
1) ձեռքը բարձրացված է դեպի վեր` տրանսպորտային միջոցների երթևեկությունը և հետիոտների տեղաշարժն արգելված է
2) ձեռքերը պարզված են կողմ կամ իջեցված են`
ա. ձախ և աջ կողմերից ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրված է ուղիղ և դեպի աջ, տրամվայինը` ուղիղ: Հետիոտներին թույլատրվում է հատել երթևեկելի մասը կարգավորողի աջ և ձախ կողմերից,
բ. թիկունքի և կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և հետիոտների տեղաշարժն արգելված են.
3) աջ ձեռքը պարզված է առաջ`
ա. ձախ կողմից ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրված է բոլոր ուղղություններով, տրամվայինը` դեպի ձախ,
բ. կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրված է դեպի աջ,
գ. թիկունքից և աջ կողմից բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է,
դ. հետիոտներին թույլատրվում է երթևեկելի մասը հատել կարգավորողի թիկունքի կողմով:
• Ազդանշանների լավ տեսանելիության համար կարգավորողը կարող է օգտագործել ցուցաձող, այդ թվում` կարմիր ազդանշանով կամ լուսանդրադարձիչ սկավառակով, իսկ երթևեկության մասնակիցների ուշադրությունն իր վրա հրավիրելու համար` ազդանշան տալ նաև սուլիչով: Կարգավորողը կարող է ձեռքով տալ վարորդների ու հետիոտների համար հասկանալի նաև այլ ազդանշաններ:

#վարորդ #ՃԵԿ #վարորդականիրավունք #ավտոդպրոց

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Road Traffic Academy avtodproc/Ճանապարհային Երթևեկության Ակադեմիա Ավտոդպրոց posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category