30/10/2020
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ‼️‼️‼️
Երբե՛ք կրոնի հետ կապված որևէ բանավեճի մեջ չմտնեք: Մեր թշնամու մեջքին կանգնած մեր դարավոր թշնամու ղեկավարը իր քարոզչության հիմքում դրել է թյուրքական պետությունների միավորումը: Այդ խեղկատակին աջակցող բազմաթիվ մեդիաներ, տարբեր բլոգերներ իրենց ելույթների հիմքում ակտիվ շրջանառում են կրոնի բաղադրիչը:
Թշնամու ղեկավարը փորձում է իրեն ներկայացնել որպես այդ պետությունները միավորող, իրենց շահերը պաշտպանող մեկը: Չմոռանանք, որ այլ կրոն դավանող մի շարք պետություններ դեմ են այս տականքի առաջխաղացմանը: Երբե՛ք, կրկնում եմ, երբե՛ք կրոնի թեմայով չմտնեք կռիվների մեջ: Ֆրանսիայի դեպքերը ձեզ օրինակ: Իրենք փորձում են կրոնը օգտագործելով կռիվը քաղաքական և նյութական շահերից տեղափոխել այդ դաշտ:
Մենք պետք է ցույց տանք, որ մեր խնդիրը դա չէ և մենք կռիվ ենք տալիս թշնամու իշխանությունների դեմ, ովքեր օգտագործում են ամեն ինչ հանուն իրենց անձնական շահի:
Հավատացեք, դա խիստ կարևոր հարց է, որը պետք է հաշվի առնել: Անհրաժեշտության դեպքում ասեք դա ձեր ընկերներին, կամ բոլոր նրանց, ովքեր այս կամ այն տեղ վիրավորում են այլ կրոն: Գիտեմ, որ շատերդ կատաղած եք և ուզում եք դրանք առհասարակ չլինեն, բայց հիշեք, թշնամուն ներսից ճոճելը ավելի լավ է 😉